Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ Zarkerak - Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ
Zarkerak Zarkerak - Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

 

Գործուղման ընթացքում Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու Foley Hoag իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ կքննարկի ընթացիկ մի շարք արբիտրաժային և դատական վարույթներով առաջիկա գործողությունների շրջանակն ու ռազմավարությունը։

 

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշման՝ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 26-28-ը կլինի Վաշինգտոնում, իսկ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ Նյու Յորքում։

19 Սեպտեմբեր, 2026 11:31
Վեր