ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ Zarkerak - ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ
ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ

ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը և Դանիան հայտարարել են Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության մասին: Վաշինգտոնն անժամկետ իրավունք է ստացել «Գրենլանդիայում անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է կղզու և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու համար»՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի հակառակորդները չեն կարողանա ռազմաբազաներ ստեղծել Գրենլանդիայում և զգայուն ներդրումներ իրականացնել Դանիայի ինքնավար շրջանում: Թրամփը վստահեցրել է, որ գործարքը ոչինչ չի արժենա ԱՄՆ-ի համար։

«Ավելի քան 100 տարի նախագահները գիտակցում էին Գրենլանդիայի ռազմավարական կարևորությունը, բայց նրանցից ոչ ոք ոչինչ չէր կարող անել այդ հարցում։ Ես հպարտ եմ, որ հենց ես եմ դարձել նախագահ, որը վերջնականապես և անդառնալիորեն լուծել է այս չափազանց կարևոր խնդիրը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելել՝ ԱՄՆ-ը անմիջապես կսկսի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայի մի քանի հատվածներում:

Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հաստատել են ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները, բայց ոչ համաձայնագրի ստորագրումը: Նշվում է, որ պայմանավաորավծությունների համաձայն՝ ճանաչում են Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News Digital հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ Գրենլանդիայի վերաբերյալ գործարքը «հսկայական հաղթանակ» է անվանել ԱՄՆ-ի և ամերիկացիների համար: Գործարքի կնքմանը, նրա խոսքով, նպաստել է Դանիայի և Գրենլանդիայի կողմից իրենց պաշտպանական հնարավորությունների ընկալումը։

«Դանիան և Գրենլանդիան հասկանում են, որ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հարձակման կամ սպառնալիքի դեպքում Գրենլանդիան պաշտպանելու համար: ԱՄՆ-ը դրա համար անհրաժեշտ միջոցներ ունի»,- նշել է պետքարտուղարը:

19 Սեպտեմբեր, 2026 13:16
Վեր