Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Zarkerak - Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք
Zarkerak Zarkerak - Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 41/73) իրականացվել են վերահսկողական գործողություններ։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից:

Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Մասնավորապես տնտեսավարողը ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացրել է բաց եղանակով՝ խախտելով Օրենքով սահմանված պահանջները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել է կարգադրագիր հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։

 

 

02 Հոկտեմբեր, 2026 12:38
Վեր