Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է։
«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի էջում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20։15-ի սահմաններում, Այնթապ գյուղի 10-րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջկա վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։


