Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ Zarkerak - Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ
Zarkerak Zarkerak - Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ
Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ

Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն անդրադարձ կատարելով ոռոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, ինչպես նաև կրթության ոլորտներում ձևավորված ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին։

Առանձնահատուկ ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։

Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ առևտրում առկա դինամիկան՝ անդրադառնալով նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խորացման կարևորությանը։

 

29 Սեպտեմբեր, 2026 18:41
Վեր