Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Zarkerak - Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Zarkerak Zarkerak - Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՔԿ-ից:

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Կա 3 զոհ։

29 Սեպտեմբեր, 2026 17:55
Վեր