Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 մլն դրամ Zarkerak - Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 մլն դրամ
Zarkerak Zarkerak - Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 մլն դրամ
Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 մլն դրամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

  • 12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
29 Սեպտեմբեր, 2026 14:48
Վեր