ԱՄՀ-ն շահագրգիռ է համատեղ օրակարգի առաջմղման գործում․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին Zarkerak - ԱՄՀ-ն շահագրգիռ է համատեղ օրակարգի առաջմղման գործում․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
Zarkerak Zarkerak - ԱՄՀ-ն շահագրգիռ է համատեղ օրակարգի առաջմղման գործում․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
ԱՄՀ-ն շահագրգիռ է համատեղ օրակարգի առաջմղման գործում․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

ԱՄՀ-ն շահագրգիռ է համատեղ օրակարգի առաջմղման գործում․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։

69477_b.jpg (718 KB)

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ-ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

29 Սեպտեմբեր, 2026 16:16
Վեր