Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք Zarkerak - Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
Zarkerak Zarkerak - Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ վիճաբանել են միմյանց հետ, որի արդյունքում հնարավոր է՝ երեխաներից մեկը մարմնական վնասվածք ստացած լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, նշված դպրոցի մարզադաշտում 12-ամյա Կ․ Մ․-ն, 13-ամյա Ֆ․ Լ․-ն և 12-ամյա Տ․ Ք․-ն անձնական հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Տ․ Ք․-ն ոտքով հարվածել է 12-ամյա Կ․ Մ․-ի ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

29 Սեպտեմբեր, 2026 19:30
Վեր