Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվուիսթին։
«Ողջունեցի դեսպանին և կարևորեցի Շվեդիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը։
Կարևորեցի ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ոլորտներում SALAR International-ի հետ հաջող համագործակցության շարունակականությունը՝ տեղական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Անդրադարձանք նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հնարավորություններին։
Քննարկեցինք թափոնների կառավարման ծրագիրը, որի նպատակն է բարելավել ոլորտի քաղաքականությունը, ինչպես նաև ներդնել թափոնների տեսակավորման և արդյունավետ կառավարման նոր մոդելներ։
Անդրադարձ կատարեցինք նաև Շվեդիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին ջրային ռեսուրսների կառավարման, ջրային ենթակառուցվածքների թվայնացման, ջրի արդյունավետ օգտագործման և ոռոգման համակարգերի կառավարման, երկրաբանական կարողությունների զարգացման ուղղություններին»,- գրել է նախարարը:


