Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև Zarkerak - Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև
Zarkerak Zarkerak - Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև
Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև

Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի». Մեդվեդև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամենավատ բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերափոխումն է «նոր Ուկրաինայի»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում: Մեդվեդևը հարցազրույցից մի դրվագ հրապարակել է Max-ում։

Նա նշել է, որ Արևմուտքն այժմ «փորձարկում է» Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ամրությունը։

«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել իր զարգացման վեկտորը: Վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ամենավատ բանը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերափոխումն է նոր Ուկրաինայի», - ասել է նա։

Մեդվեդևը ընդգծել է, որ Մոսկվան ինքն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները: Նա նշել է, որ Ռուսաստանը և Իրանը Կասպյան տարածաշրջանի մաս են կազմում:

Մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ՝ բարեկամներ լինելու, առևտուր անելու կամ զարգանալու համար», - եզրափակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

04 Հոկտեմբեր, 2026 14:06
Վեր