Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները Zarkerak - Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները
Zarkerak Zarkerak - Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները
Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

Աբու Դաբիում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը սեպտեմբերի 26-30-ը հայաստանյան ներկայացուցչական պատվիրակության կազմով Աբու Դաբիում մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ համագումարին։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:

Այցի շրջանակում Արթուր Նահապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության զարգացման ուղիները։

Համագումարի օրակարգում ընդգրկված են եղել հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման, քրեական արդարադատության համակարգերի բարելավման, իրավունքի գերակայության խթանման և միջազգային փոխգործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր։

05 Հոկտեմբեր, 2026 10:55
Վեր