ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր Zarkerak - ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր
ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Firebird AI արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվել են հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները:

06 Հոկտեմբեր, 2026 14:15
Վեր