Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին Zarkerak - Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին
Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին

Ֆրանսիայում դադարեցվում են ավագ դպրոցների դասերը՝ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ֆոնին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն դադարեցրել է ավագ դպրոցների դասերը ամբողջ Ֆրանսիայում մինչև շաբաթվա վերջ, քանի որ կրթական բարեփոխումներ պահանջող բողոքի ակցիաները շարունակում են տարածվել։

Հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են մի շարք քաղաքներում ՝ պահանջելով բարելավել կրթության համակարգը, այդ թվում ՝ փոխարինել բացակայող ուսուցիչներին, ավելացնել ճաշի ընդմիջումները և փոխել դպրոցական օրվա տևողությունը:

Իշխանություններն ամբողջ երկրում ցուցարարների թիվը գնահատում են մոտ 25 հազար, սակայն ըստ կազմակերպիչներ՝ ուսանողների և ակտիվիստների թիվը հասնում է մոտ կես միլիոնի: Ավագ դպրոցի աշակերտների միությունը հայտնել է, որ 2000 միջնակարգ դպրոց շրջափակվել կամ փակվել է օրվա ընթացքում:

Ստրասբուրգում, Լիոնում և Ռենում բողոքի ցույցերը երբեմն վերածվել են բռնության, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները փողոցներում կրակ են վառել և պայթուցիկ առարկաներ նետել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 6100 մարդ, որոնց մեծ մասը եղել է անչափահաս։ Արդարադատության նախարարությունն էլ հայտարարել է, որ ավելի քան 1800 անձի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի, այդ թվում՝ 1483 անչափահասի։

Լըկորնյուի տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է առնվազն 215 դեռահաս և 715 ոստիկան։

 

 

07 Հոկտեմբեր, 2026 14:26
Վեր