TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան Zarkerak - TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան
Zarkerak Zarkerak - TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան
TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան

TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում. Վահան Կոստանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 6-ին ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Կապակցվածություն և ենթակառուցվածքներ. կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը» խորագրով պանելային քննարկմանը, որը կայացել է ՀՀ Կառավարության և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կազմակերպած՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն գործարար համաժողովի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ Հարավային Կովկասում և դրանից անդին ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները և միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Վահան Կոստանյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համատեքստում։

 

 

07 Հոկտեմբեր, 2026 12:20
Վեր