Չնայած այն փաստին, որ 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել. Փաշինյան Zarkerak - Չնայած այն փաստին, որ 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Չնայած այն փաստին, որ 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել. Փաշինյան
Չնայած այն փաստին, որ 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել. Փաշինյան

Չնայած այն փաստին, որ 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանում 2025 թվականին 2017 թվականի համեմատությամբ պետական բյուջեն աճել է 135 տոկոսով, ավելի քան կրկնապատկվել է: Հայաստանում հաստատվել է համընդհանուր ապահովագրության համակարգ, ներդրվել է ուսուցիչների ատեստավորման ծրագիր, որտեղ ուսուցիչների աշխատավարձն ընդհուպ եռապատկվել է, հաստատվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որտեղ շարքային զինծառայողներն ընդհուպ 600 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այդ հաջողությունները բնականոն ձևով զարգացնելու համար անհրաժեշտ է պետական կառավարման համակարգում աշխատանքի գրավչությունը մեծացնել. «Այդ վարձատրության մի մասը բոլոր պաշտոնյաները՝ ներառյալ ԱԺ պատգամավորները, պետք է ծախսեն իրենց կրթության շարունակական զարգացման վրա: Կարծում եմ՝ Կառավարությունը բավարար հաջողություններ է գրանցել և պետությունը զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կայացնել այդ որոշումը: Չնայած այն փաստին, որ ես 8 տարի ՀՀ վարչապետ եմ՝ ո՛չ ես, ո՛չ նախարարներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել»:

08 Հոկտեմբեր, 2026 11:33
Վեր