Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:
Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել կամավոր ատեստավորմանը. մանկավարժները ներկայացրել են գործընթացի վերաբերյալ դիտարկումներ, անդրադարձ է եղել ուսումնական տարվա ընթացիկ աշխատանքներին։
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել, լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ:


