Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026  կոնֆերանսին Zarkerak - Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026 կոնֆերանսին
Zarkerak Zarkerak - Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026 կոնֆերանսին
Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026  կոնֆերանսին

Հաղորդակցության էվոլյուցիան ֆինանսական ոլորտում. Հայէկոնոմբանկը մասնակցեց FinComm Armenia 2026 կոնֆերանսին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպե՞ս է փոխվել հանրային հաղորդակցությունը ֆինանսական ոլորտում վերջին տարիներին, ի՞նչ ազդեցություն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիաները հաղորդակցային գործիքների վրա, և ի վերջո, ինչպե՞ս կառավարել ընկերության հեղինակությունը և պահպանել հաճախորդների վստահությունը ժամանակակից բարձր մրցակցային միջավայրում:

Այս և ոլորտային այլ առանցքային հարցերիքննարկմանն էր նվիրված Մեդիամաքս մեդիա-ընկերության Banks.am պորտալի 20-ամյակիննվիրված FinComm Armenia 2026  կոնֆերանսը:«Մամուլի հաղորդագրությունից բանկերի push notification. հաղորդակցության էվոլյուցիան» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին բանկերի մարքեթինգային հաղորդակցությունների  և հանրային կապերի պատասխանատուները: 

Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանն ընդգծեց տեխնոլոգիաների դրական ազդեցությունը՝ հաղորդակցության չափելիության տեսանկյունից. 

«Տեխնոլոգիաները, ի թիվս այլ գործոնների, մի կարևոր խնդիր են լուծել, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց դրանց շնորհիվ է, որ այսօր մենք կարողանում ենք չափել մեր հաղորդակցությունների արդյունավետությունը: Բայց տեխնոլոգիաները, ինչ-որ իմաստով, նաև բարդացրել են մեր աշխատանքը. մենք շարունակական մրցակցության մեջ ենք՝ զարգացնելու մեր հաղորդակցային բազմապիսի գործիքներն այնպես, որ պահպանենք tone of voice-ըև մեր ձեռագիրը: Եվ եթե տարիներ առաջ բիզնեսներն իրենց հաղորդակցությունները կառուցում էին պրոդուկտահեն հիմքի վրա՝ ավելի շատ տեղեկատվություն ներկայացնելով, ապա այսօր բոլորս շարժվում ենք մարդակենտրոն, հաճախորդամետ մոտեցման ուղղությամբ, և սա արդեն ոչ թե թիրախավորված, այլ անհատականացված հաղորդակցություն է»: 

Բանախոսները համակարծիք էին, որ սոցիալական մեդիայի զարգացումը, դրական փոփոխություններից բացի, նաև նոր մարտահրավերներ է ստեղծել ճգնաժամային հաղորդակցության տեսանկյունից. 

«Հայէկոնոմբանկում մենք փորձում ենք հաճախորդների հետ հաղորդակցությունն իրականացնել ներքին և արտաքին կանոնակարգերին համապատասխան, բայց միևնույն ժամանակ ձգտում ենք ապահովել ազնիվ հաղորդակցություն՝ սկրիպտային տեքստերից դուրս, որովհետև հաճախորդը ուզում է, որ իր դիտարկումը լսվի և համապատասխան արձագանք ստանա»:

Պատասխանելով մոդերատորի հարցին, թե արդյոք այսօր հնարավոր է տարանջատել մարքեթինգը և հանրային կապերը միմյանցից, Տոնիկյանը նշեց. 

«Մարքեթինգի և հանրային կապերի միջև սահմանն այսօր շատ նուրբ և շատ հաճախ անտեսանելի է. բանկային ոլորտում հաղորդակցության աշխատանքը պահանջում է ճկունություն,բազմաֆունկցիոնալություն և փափուկ հմտություններ: Բայց միևնույն ժամանակ, որոշակի իրավիճակներում այդ սահմանը հստակ տեսանելի էդառնում»:

Քննարկման մասնակիցներն ուրախությամբ արձանագրեցին, որ բանկային հաղորդակցությունների ոլորտը Հայաստանում ոչ միայն դինամիկ զարգանում է, այլ նաև աչքի է ընկնում առողջ գործընկերային միջավայրով, որտեղ փորձի փոխանակումն ու միմյանց աջակցելը դարձել են կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասը:

Ամփոփելով քննարկումը՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը հույս հայտնեց, որ կոնֆերանսը կդառնա ամենամյա՝ ձևավորելով արդյունավետհարթակ իրական փորձի և գործնական քեյսերի հիման վրա ֆինանսական հաղորդակցության զարգացման միտումները վերլուծելու համար:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

08 Հոկտեմբեր, 2026 19:40
Վեր