Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա. Փաշինյան Zarkerak - Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի առաքելությունն այն է, որ համապատասխան առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր չունենանք»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Եկեղեցին հոգևորականները չեն, Եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները. «ՀՀ-ում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են և իրենց լիազորություններն իրականացնելու մեխանիզմներ կան: Հոգևոր ծառայողները պետք է հնարավորություն ունենան և ներառված լինեն ՀՀ-ում գործող սոցիալական երաշխիքների համակարգում: Այսօր քահանան չի կարող եկամտահարկի վերադարձի համակարգով բնակարան ձեռք բերել, առողջության ապահովագրության համակարգից չեն կարող օգտվել: Եկեղեցին ինքը պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի: Այսօր էլ Եկեղեցին ունի կանոնագիրք, բայց դա 1700 տարի անընդհատ փոփոխվել է: Ուզում են կուսկարոնության ուխտը պահել, շատ լավ, չեն ուզում պահել, էլի շատ լավ, ինչ էլ որ ընդունեն պետք է լինեն մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ ընդունված կանոնները կպահպանվեն և չպահպանվելու դեպքում կլինի համապատասխան հետևանք»:

Ըստ վարչապետի՝ հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր. «Եթե ուզում են հերքել, թող հերքեն: Ես այդ փաստի վիճարկում չեմ տեսել, հակառակը՝ ընդդիմությունն ասում է՝ պետք է լինեն հարցեր, որոնք պատասխան չունեն, այսինքն՝ Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չկա, որևէ մեկը չի հերքել»:

08 Հոկտեմբեր, 2026 12:16
Վեր