Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Գրիգորյանը։ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Գեղարքունիքի մարզպետի օգնականի պաշտոնը։
«Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում փոխել և ինչպես ենք հասնելու մեր նպատակներին։ Առաջ շարժվենք միասին՝ հանուն խաղաղ զարգացման, մեր համայնքների ու մեր ապագայի»,- գրել է Գրիգորյանը՝ հարապարակելով տեսանյութ:


