Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում է թմրամիջոց։

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս տղամարդը ձերբակալվեց և իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեց արդեն տեղադրված երեք, իսկ մեքենայում՝ 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։

36-ամյա տղամարդը հայտնեց, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Նոյեմբերի 5-ին և 9-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին տղամարդու փաստացի բնակության վայրում և նրա մեքենայում։ Տանը հայտնաբերվեց ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան երեք գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։

36-ամյա տղամարդը կալանավորված է։ 

Նախաքննությունը շարունակվում է

11 Նոյեմբեր, 2026 17:48
Վեր