Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 25-28-ը 9-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբն առաջին այցն է կատարել Բեռլին:
«Այցի ընթացքում հանդիպել ենք Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթին, Հարավային Կովկասի հետ բարեկամական խմբին, տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող պատգամավորների, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների, քաղաքական հիմնադրամների և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ»,- իր էջում գրել է Սարգիս Խանդանյանը:

