Արդյո՞ք սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում շարունակում եմ մնալ հայ ռազմագերիներ․ ի՞նչ է տեղեկացնում այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Zarkerak - Արդյո՞ք սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում շարունակում եմ մնալ հայ ռազմագերիներ․ ի՞նչ է տեղեկացնում այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն
Zarkerak Zarkerak - Արդյո՞ք սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում շարունակում եմ մնալ հայ ռազմագերիներ․ ի՞նչ է տեղեկացնում այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն
Արդյո՞ք սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում շարունակում եմ մնալ հայ ռազմագերիներ․ ի՞նչ է տեղեկացնում այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն

Արդյո՞ք սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում շարունակում եմ մնալ հայ ռազմագերիներ․ ի՞նչ է տեղեկացնում այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն

Հոկտեմբերի 4-ին Բաքուն ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանին հանձնեց սեպտեմբերի 13-15-ին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայ զինծառայողների։ Նշենք, որ ռազմական գործողություններին հաջորդած օրերին փաստերի և հանգամանքերի վերլուծությամբ պարզ դարձավ՝ ունենք առնվազն 20 գերեվարված զինծառայող։  

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որպես չեզոք միջնորդ, ևս մասնակցել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացին։

Զառա Ամատունի 

Zarkerak.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին թեմային անդրադառնալով հայտնեց․ «Սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձանց հասցրել ենք տեսակցել սեպտեմբերի 23-ին, այնուհետև նրանք  վերադարձվել են Հայաստան։ Հանդիպել ենք այն անձանց, որոնց գերեվարված լինելն Ադրբեջանը հաստատել էր»։ 

Մեր ճշտող հարցին, թե գերիների հայրենադարձվելուց հետո՝ կա՞ն տվյալներ, արդյոք դեռ Ադրբեջանում մնում են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձինք, եթե խոսվում էր առնվազն 20 գերեվարվածի մասին, նա պատասխանեց․ «Ես չեմ կարող որևէ վիճակագրական տվյալ հայտնել։ Մենք, սովորաբար, նման տեղեկությունները չենք հաստատում»։

Ամատունու խոսքով, Կամիր խաչի ներկայացուցիչները հոկտեմբերին ևս ունեցել են տեսակցություն գերեվարված անձանց հետ․ «Հոկտեմբերի տեսակցության ընթացքում սեպտեմբերին գերեվարված անձանց հետ հանդիպում չի եղել, քանի որ նրանք վերադարձվել են։ Ամեն դեպքում նրանք, որոնց մասին մեզ տեղեկացվել է պաշտոնապես, այդ անձինք վերադարձվել են»։

«Հոկտեմբերին եղել է հերթական այց, այն անձանց, որոնց մենք այս ընթացքում տեսակցել ենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով  և 2021 թվականի նոյեմբերին  գերեվարված  անձանց և դատապարտվանց անձանց հետ»,- հայտնեց նա։  

Խոսելով տեսակցությունների կազմակերպման պարբերականության մասին՝ Ամատունին նշեց․«Առնվազն ամիսը մեկ կազմակերպվում են տեսակցություններ, հույս ունենք, որ  այդ  նույն պարբերականությամբ կշարունակվեն տեսակցությունները, քանի որ թույլ են տալիս  բացի բոլոր կարևոր հանգամանքներից, նաև ընտանիքների հետ կապը  պահել։ Կարող ենք միայն  ակնկալել, որ հանդիպումները կշարունակեն, կընթանան նման կերպով, քանի դեռ այդ անձինք գտնվում են անազատության մեջ»։

Հիշեցնենք, որ Բաքուն այս սեպտեմբերի 8-ին Երևանին էր փոխանցել 5 ռազմագերիների։ Նրանցից 4-ը գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, մեկը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին`Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ։

Ավելի վաղ Ադրբեջանը հաստատել էր 2020թ-ի պատերազմի հետևանքով 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։

Սակայն, ոչ պաշտոնական տվյալները փաստում են Ադրբեջանում պահվող  շուրջ 8 տասնյակ հայ գերիների մասին, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։

31 Հոկտեմբեր, 2022 19:48
Վեր