67 երթուղին սպասարկող իրենց «դարն ապրած» ու երթևեկության համար վտանգավոր ավտոբուսները կփոխարինվեն նոր Zhongtong-ներով․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փորձում են հնարավորինս արագ նորացնել հին շարժակազմը Zarkerak - 67 երթուղին սպասարկող իրենց «դարն ապրած» ու երթևեկության համար վտանգավոր ավտոբուսները կփոխարինվեն նոր Zhongtong-ներով․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փորձում են հնարավորինս արագ նորացնել հին շարժակազմը
Zarkerak Zarkerak - 67 երթուղին սպասարկող իրենց «դարն ապրած» ու երթևեկության համար վտանգավոր ավտոբուսները կփոխարինվեն նոր Zhongtong-ներով․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փորձում են հնարավորինս արագ նորացնել հին շարժակազմը
67 երթուղին սպասարկող իրենց «դարն ապրած» ու երթևեկության համար վտանգավոր ավտոբուսները կփոխարինվեն նոր Zhongtong-ներով․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փորձում են հնարավորինս արագ նորացնել հին շարժակազմը

67 երթուղին սպասարկող իրենց «դարն ապրած» ու երթևեկության համար վտանգավոր ավտոբուսները կփոխարինվեն նոր Zhongtong-ներով․ քաղաքապետարանից վստահեցնում են՝ փորձում են հնարավորինս արագ նորացնել հին շարժակազմը

Երևանում փետրվարի 7-ին ավտովթար էր տեղի ունեցել  67 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ, վթարի պատճառներից մեկը եղել էր ավտոբուսի արգելակների հետ կապված խնդիրը։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։ Սա այս հնամաշ ավտոբուսի մասնակցությամբ միակ վթարը չէ, ևս մի խոշոր վթար էր եղել էր ամիսներ առաջ՝ ապրիլին։ Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել էր։

Երևանի քաղաքապետարանը  բազմիցս անդրադարձել է մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի ստանդարտների լավարկման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման մասին։ Օրինակ, ամիսներ առաջ՝  Երևանում շահագործվող վերջին «Գազելին»  «հրաժեշտ տալու» ժամանակ,  քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել էր, հասարակական տրանսպորտի բարելավումը ենթադրում է  հարմարավետ և հուսալի պայմանների ապահովում։

Zarkerak.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ՝ ճշտելու, թե ի վերջո երբ կավարտվի մայրաքաղաքի տրանսպորտային գծերից հին շարժակազմերի հանումը և դրանց փոխարինումը նոր շարժակազմով․ «Տարվա ընթացքում՝ աշնան շրջանում, սպասում ենք 171 նոր ավտոբուսների, նաև գիտեք, որ 18 մետրանոց ավտոբուսներ ներկրելու նպատակ ունենք։ Արդեն իսկ ունենք թվով 30 Zhongtong մակնիշի ներկրված  ավտոբուսներ և, մեր ունեցած տվյալներով,  այդ ավտոբուսներով փոփոխվելու է երթուղու 1-2 գիծ, հենց առաջիններից մեկը 67 երթուղու հնամաշ կանաչ ավտոբուսները կփոխարինվեն»,- նշեցին քաղաքապետարանից։ Իսկ, թե կոնկրետ երբ սպասել շարժակազմերի փոփոխությանը, քաղաքապետարանից հստակ ժամկետներ չնշեցին։

Քաղաքապետարանից պարզաբանեցին նաև, թե ինչու հին շարժակազմի ամբողջական փոփոխման հետ կապված վերջնական ժամկետներ չկան․ «Ամեն ինչ կախված է նոր շարժակազմերի ներկրման գործընթացից։  Այո՛, շատ լավ կլինի, որ մաքսիմալ արագ լինի, բայց ամեն ինչ կախված է ներկրման ժամեկտներից,  իսկ դրանք կարող են  ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ձգձգվել, օրինակ՝ ավտոբուսների մաքսազերծման գործընթացը կարող է երկարել։  Այդ իսկ պատճառով կոնկրետ ժամետներ հիմա չենք կարող նշել։ Քաղաքապետարանը գլխավոր շահագրգիռ կառույցն է, որ հնարավորինս շուտ բերենք նոր ավտոբուսներ, հնարավորինս թեթևացնենք վիճակը, փոխենք հնամաշ  ավտոբուսները, որոնք արդեն ֆիզիկապես սպառել են իրենց կամ սպառման եզրին են»։

«Գործընթացը, կարելի է ասել մտել է այն փուլ, որ մենք  գնում ենք դեպի ամբողջական շարժակազմի փոխարինում», - նշեցին քաղաքապետարանից, սակայն չպատասխանեցին մեր այն հարցին, թե, ընդհանուր առմամբ, հասարակական տրանսպորտի երթուղիների քանի շարժակազմ է ենթակա նորացման։

 

Մարիամ Մկրտչյան  

12 Փետրվար, 2024 14:23
Վեր