Եվրո-2024-ի 3-րդ տուրում D խմբում մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Արդեն հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը․ Մբապեն նույնպես ընդգրկված է կազմում։
Հիշեցնենք՝ Կիլիան Մբապեն կոտրել էր քիթը հունիսի 17-ին Դյուսելդորֆում կայացած Ավստրիա - Ֆրանսիա հանդիպման երկրորդ հատվածի ժամանակ: Ֆրանսիայի հավաքականի ավագին նախ բուժօգնություն էր ցուցաբերել բուժանձնակազմը և բժիշկ ֆրանկ Լե Գալը, ով նրա մոտ ախտորոշել էր քթի կոտրվածք: