Թվային լանդշաֆտն անընդհատ զարգանում է, և ժամանակն է գնահատելու այս վերափոխման առաջնագծում կանգնածներին:
E-Commerce & Digital Marketing Association-ը առաջին անգամ մեկնարկում է Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխությունը։ Այն ներկայացնում է անվանակարգեր և հրավիրում է ձեզ դառնալ այս ճանապարհորդության մի մասը: Առաջադրման անվանակարգերը.
Digital Awards 2024-ի նպատակն է, որ բոլոր տեսակի և ոլորտների բիզնեսները կարողանան գտնել իրենց իդեալական տեղը՝ մրցելու և փայլելու համար: Մրցանակաբաշխության ոլորտային կազմը բավականին ընդգրկուն է՝ բանկային գործից մինչև գյուղատնտեսություն, առաջարկվում է նաև անվանակարգերի լայն շրջանակ յուրաքանչյուր բիզնեսի համար՝ վեբ-կայքով, հավելվածով կամ սոցիալական մեդիայի էջով: Անվանակարգերից յուրաքանչյուրն ունի առանձին ոլորտային դասակարգումներ։ Մասնակցությունը միայն հաղթելու մասին չէ. այն գովազդի, կապերի և նոր հնարավորությունների մասին է:
Ժյուրիի կազմում ընդգրկված են հայկական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, առաջատար թվային մասնագետներ և հաջողակ ձեռներեցներ։
Առաջադրվելով՝ ձեր ապրանքանիշն ի ցույց եք դնում որակյալ լսարանի առջև՝ տպավորելու նրանց:
Մասնակցեք հիմա՝ ձեր տեղը գրավելու թվային նորարարների և համարձակների շրջանում: Մրցանակաբաշխության մանրամասներին կարող եք ծանոթանալ` awards.am: Armenia Digital Awards 2024-ն կշարունակի ընդունել հայտեր մինչև հունիսի 30-ը։ Հանրային քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ awards.am կայքում։
Մրցույթի ամփոփումը և պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Թվային մարքեթինգի համաժողովի ընթացքում։
Հ.Գ. Հիշեք, որ ձեր թվային մարքեթինգի թիմի առաջադրումն անվճար է և կարող է դառնալ ձեր հաջորդ մեծ հաջողության խթանը: ՇՏԱՊԻ՛Ր, որովհետև հաջողությունը մոտ է։


