ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին Zarkerak - ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին
ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին

ՆԳՆ ՔՈԳՎ պետը մասնակցել է ոստիկանության ղեկավարների եվրոպական համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 28-30-ը Եվրոպոլի կենտրոնակայանում կայացել է Եվրոպայի ոստիկանության ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Եվրոպոլում ՆԳՆ ներկայացուցիչ Արա Ֆիդանյանը։

Համաժողովի նպատակն էր անվտանգության սպառնալիքների դիմակայումը և իրավապահ համակարգերի միջև միջազգային համագործակցության ընդլայնումը։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող կիբեռհանցագործությունների, խարդախությունների ու ապատեղեկատվական արշավների հակազդումը, ինչպես և դրանց դեմ պայքարում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ներդրումը: Մասնակիցներն անդրադարձել են նաև առցանց ծայրահեղականությանը, հիբրիդային սպառնալիքների բացահայտմանը, տվյալների միջսահմանային փոխանակմանն ու վաղ միջամտության ծրագրերի մշակմանը:

Անդրսահմանային հանցավորությունը կասեցնելու նպատակով կարևորվել է ոստիկանական և մաքսային համագործակցության ամրապնդումը, ինչի շրջանակում Եվրոպոլի և Մաքսային համաշխարհային կազմակերպության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր (2026–2027 թթ.)։

Միջոցառման ընթացքում կարևորվել է նաև միջազգային գործընկերների հետ ՀՀ ՆԳՆ արդյունավետ փոխգործակցությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգային սպառնալիքներին համատեղ դիմակայելու գործում։

Այցի ընթացքում Արթուր Բարսեղյանը հանդիպել է նաև ԱՄՆ և Իսպանիայի պատվիրակությունների, ինչպես նաև Եվրոպոլի գործադիր տնօրենի պաշտոնակատար Յուրգեն Էբների հետ։

Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

 

 

05 Հոկտեմբեր, 2026 18:23
Վեր