Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ԵԽԽՎ զեկույցը ամրագրում է հետևյալը, որ ընտրողները ունեցել են իրական ընտրության հնարավորություն, իշխանությունը ստացել է ժողովրդավարական մանդատ, որը պետք է ընդունել, բայց դուք ասում եք ԵԽԽՎ-ն արձանագրել է լեգիտիմության դեֆիցիտի հարց»: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով օրերս հրպարակված ԵԽԽՎ զեկույցի դրույթների շուրջ ընդդմիադիրների բարձրացրած հարցերին:
Ջուլհակյանն ընդգծեց, որ նաև ԵԽԽՎ պատգամավորները իրենց ելույթներում նույնպես նշել են, որ նման արձանագրությունները, որոնք տեղ են գտել զեկույցում՝ նշանակում են, որ ընտրություններն անցել են ազատ և արդար: