ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին Zarkerak - ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
Zarkerak Zarkerak - ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

05 Հոկտեմբեր, 2026 13:03
Վեր