Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 09։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Վարդան Գ․-ի վարած «Լեքսուս» մակնիշի և 75-ամյա Սամվել Ֆ․-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Սամվել Ֆ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

