Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Zarkerak - Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում
Zarkerak Zarkerak - Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում
Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում

Քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Ռուստամ Սերժիկի Ակլունցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):

2024 թվականի հոկտեմբերի 15-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 21-ին Ռուստամ Սերժիկի Ակլունցի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ. Ռուստամ Սերժիկի Ակլունցը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքի ձևով:

2025 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուստամ Ակլունցի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:

2025 թվականի նոյեմբերի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Ռուստամ Ակլունցի պաշտպան Հ.Ակլունցի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու մասին. ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.07.2025թ դատավճիռն ամբողջությամբ բեկանվել է և  կայացվել նոր դատական ակտ՝  ճանաչելով և հռչակելով Ռուստամ Սերժիկի Ակլունցի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հգոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել:

Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Ռուստամ Սերժիկի Ակլունցից։

05 Հոկտեմբեր, 2026 18:02
Վեր