Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Evocabank-ը Finance in Motion-ի կողմից կառավարվող հիմնադրամներից ներգրավել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն, որից 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվել է European Fund for Southeast Europe (EFSE), իսկ 5 միլիոն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ աճի հիմնադրամի (GGF) կողմից։
Ներգրավված միջոցներն ուղղվելու են Բանկի կապիտալի բազայի ամրապնդմանը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ՄՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիությունը և աջակցել Հայաստանում կայուն բիզնես միջավայրի զարգացմանը։
Evocabank-ի Վարչության նախագահ Karen Yeghiazaryan-ը նշեց. «Ստորադաս փոխառության միջոցով մեր կապիտալի բազայի ամրապնդումն էլ ավելի է նպաստելու Evocabank-ի աճին ու կայունությանը՝ միևնույն ժամանակ թույլ տալով ընդլայնել ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում բիզնես ոլորտի զարգացմանը՝ առաջարկելով անհատականացված և կայուն ֆինանսական լուծումներ»։
Մանրամասները՝ https://bit.ly/evoca_finance_in_motion
Evocabank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

