Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում աճել են 0,24 դոլարով (0,29%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 83,97 դոլարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը` նշելով, որ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,36 դոլարով (0,45%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 81,12 դոլարի։