Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան։ «Լուրերին» է հայտնել Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին՝ հուլիսի 30-ին, Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին։ Հրթիռները հարվածել են «Հըզբոլլահ»-ի շտաբի հարևանությամբ գտնվող Բահման հոսպիտալին։ Նշենք, որ սա հունվարի 2-ից ի վեր հասցված առաջին հարվածն է Բեյրութի հարավային արվարձաններին։ Բեյրութում իսրայելական ավիահարվածի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 4-ի։