Թուրքիայի Ադանա նահանգում ուղղաթիռն ընկել է լիճը, անձնակազմին հաջողվել է փրկվել։ Ինչպես հայտնում է Anadolu-ն, ուղղաթիռը շիջում էր անտառային հրդեհները և ջուր վերցնելիս ընկել է լիճը։ Անձնակազմի հինգ անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է։ Գործակալության տվյալներով, անձնակազմի անդամների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողությունը։