Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ և ԼՂ․ Փաշինյան Zarkerak - Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ և ԼՂ․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ և ԼՂ․ Փաշինյան
Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ և ԼՂ․ Փաշինյան

Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ և ԼՂ․ Փաշինյան

Մեր կողմից բոլոր ստորագրված փաստաթղթերը Հայաստանի օգտին են այն ընկալմամբ, որ նաև Ադրբեջանի օգտին են: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունը սա է, որովհետև այն մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի»,-ասաց նա:

Խոսելով այս պահին գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, Փաշինյանն ասաց. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև ինքը, ոնց որ այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք:

Խաղաղության պայմանագրի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Ընդ որում, պարտադիր չէ վերջնակետը, կարևոր է հաջող ընթացքը, նորմալ աշխատանքային մթնոլորտը, փոխվստահության քայլ-քայլ ձևավորումը եւ այլն»,-ասաց Փաշինյանը: 

31 Օգոստոս, 2024 13:46
Վեր