Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել Zarkerak - Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել
Zarkerak Zarkerak - Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները 52-ամյա կնոջը ցույց են տվել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
  
Նույն օրը մատուռի հարակից տարածքում փրկարարները ոտքը վնասած 70-ամյա մեկ այլ քաղաքացու ցույց են տվել համապատասխան օգնություն և պատգարակով (մոտ 200 մ) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
 
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում սահմանել են հերթապահություն։

27 Հուլիս, 2026 13:41
Վեր