Բաթումի-Թբիլիսի երթուղով ընթացող մարդատար գնացքը Ավչալայի շրջանում բախվել է վերանորոգման երկաթուղային հարթակին, ինչի հետևանքով վրացական երկաթուղու երկու աշխատակից մահացել է։
Գնացքի ուղևորներից տուժածներ չկան։ Վթարի պատճառով դեպի Թբիլիսի գնացքների երթեւեկությունը դադարեցվել է։
Քննչական միջոցառումներն ավարտելուց հետո գնացքը քարշակով տեղափոխվելու է Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարան։