Ինչպե՞ս դառնալ 5 միլիոն․ ի՞նչ է արվում ՀՀ-ում բնակչության թվի ավելացման ուղղությամբ, և ինչու՞ պետք չէ հույսը դնել միայն ծնունդների թվի վրա․ ժողովրդագետ Zarkerak - Ինչպե՞ս դառնալ 5 միլիոն․ ի՞նչ է արվում ՀՀ-ում բնակչության թվի ավելացման ուղղությամբ, և ինչու՞ պետք չէ հույսը դնել միայն ծնունդների թվի վրա․ ժողովրդագետ
Zarkerak Zarkerak - Ինչպե՞ս դառնալ 5 միլիոն․ ի՞նչ է արվում ՀՀ-ում բնակչության թվի ավելացման ուղղությամբ, և ինչու՞ պետք չէ հույսը դնել միայն ծնունդների թվի վրա․ ժողովրդագետ
Ինչպե՞ս դառնալ 5 միլիոն․ ի՞նչ է արվում ՀՀ-ում բնակչության թվի ավելացման ուղղությամբ, և ինչու՞ պետք չէ հույսը դնել միայն ծնունդների թվի վրա․ ժողովրդագետ

Ինչպե՞ս դառնալ 5 միլիոն․ ի՞նչ է արվում ՀՀ-ում բնակչության թվի ավելացման ուղղությամբ, և ինչու՞ պետք չէ հույսը դնել միայն ծնունդների թվի վրա․ ժողովրդագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բնակչության թվի ավելացման գործընթացը մեծ շղթա է, որտեղ  բոլոր գործոնները  և ուղղությունները պետք է համակարգված լինեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասում է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ  Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օրերս արված հայտարարությանը, որով նա վերահաստատում էր,դեռ 2019-ին հնչեցրած միտքը՝ 2050-ին ՀՀ-ում ունենալ 5 միլիոն բնակչություն։

Ժողովրդագետի հետ փորձել ենք հասկանալ՝ որքանո՞վ է հասանելի 5 միլիոն դառնալու նպատակը, ի՞նչ միջոցներ են այժմ ձեռնարկվում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու առումով և ի՞նչ խոչընդոտներ կան «շատանալու» ճանապարհին։  

Ըստ Արտակ Մարկոսյանի՝ ամիսներ առաջ շրջանառության մեջ է դրվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման  ռազմավարությունը՝ սահմանված 2024-2040 թթ-ների համար․«Բայց այնտեղ ցանկալի  բնակչության հստակ թիվ  ֆիքսված չէ, նշված է, որ խնդիր է դրված տարբեր գործիքներով ավելացնել բնակչության թիվը՝ և՛ ծնելիության առումով, և՛ նաև ներգաղթի կազմակերպման  համար պայմաններ ստեղծելով»։  

Արտակ Մարկոսյան

Արտակ Մարկոսյանի  խոսքով՝ բնակչության թվի ավելացման հիմնական ուղին ծնելիությունն է, որը վերջին տարիներին ՀՀ-ում հետաքրքիր վիճակագրություն ունի․«2010-ից սկսած ծնելիությունը սկսեց լուրջ անկում ապրել,  թեև չկար կանխատեսում, որ  ծնունդների թվի նվազում պետք է լինի․  2002-ին հաջորդող մի քանի տարիների ցուցանիշները դրա մասին չէին հուշում։  Օրինակ եթե 2010-ին գրանցվել էր 44 հազար ծնունդ, ապա 2018-ին այդ թիվն իջել էր մինչև իսկ 36․500-ի»,- նշում է փորձագետը։

Փորձագետը բացատրում է, որ վերջին տարիներին հնարավոր է դարձել ինչ-որ չափով կայունացնել իրավիճակը․«2018-ից հետո ծնունդների անկում չի  գրանցվել, ծնունդների թիվը համարյա թե նույն շրջանակում է մնացել՝  36․000-36․500-ի սահմաններում․  2023-ին էլ այս պատկերն ենք ունեցել։  Սա արդեն իսկ  ընդհանուր ժողովրդագրական գործընթացի համար  լավ է, որովհետև   անկումը դադարել է,  և թեև ցուցանիշներն այնքան էլ չեն բարձրացել,  բայց  նույն թվի վրա բավական երկար ժամանակ է, որ մնում է»։

Արտակ Մարկոսյանը վստահ է, որ այս թիչ թե շատ ստատիկ իրավիճակին նպաստել են պետության կողմից նախաձեռնված մի շարք ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել է դեռ 2013-2014-ին և թվարկում է դրանցից մի քանիսը․«Օրինակ առաջին և երկրորդ երեխայի համար տրվող միանվագ  նպաստների, խնամքի նպաստների գումարի չափը բարձրացել է։   Քանի որ նաև  գյուղական բնակչությունը բավական լուրջ խնդիր ուներ ծնելիության,  գյուղական բնակավայրերում աշխատող մայրերը  վերջին տարիներին սկսեցին ստանալ երեխայի խնամքի նպաստ․  մինչև այդ գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ ստանում էին միայն աշխատող մայրերը։ Բայց հասկանում ենք, որ գյուղական բնակավայրերում երևի կանանց 80 տոկոսը  ելնելով նաև տնտեսավարման առանձնահատկությունից՝ գրանցված չեն և երեխայի ծննդյան դեպքում   այս կանանց մեծ մասը դուրս էր մնացել  որևէ  փոխհատուցում ստանալու գործընթացից․ այդ բացը լրացվեց»։  

Նրա դիտարկմամբ կարևոր էին մի քանի այլ ծրագրեր ևս․«2022-ի հունվարի 1-ից  կառավարության որոշմամբ սկսեցին երրորդ և հաջորդ  երեխաներ ծնվելու դեպքում վճարել ամսական 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։  Նաև դեռ 2020-ին սկսել է գործել բնակարանային  աջակցության ծրագիրը, եթե ընտանիքը  հիփոթեքային վարկ ուներ, երեխայի ծննդով պայմանավորված  բավական լուրջ մարումներ էին կատարվում մինչև՝ 1 միլիոն դրամի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, բավականին լուրջ գումարներ են տրամադրվել  ժողովրդագրական ծրագրերի իրականացմանը, և  այդ ծրագրերի հաշվին կարող ենք նկատել, որ  մենք կայունություն ունեցանք՝ մոտավորապես 6 տարի»։

Բայց փորձագետի խոսքով՝ ռիսկային ժամանակների  շեմին ենք, ու եղած ծրագրերն էլ ավելի ինտենսիվացնելու կարիք կա․«Ներկայումս  այն ժամանակահատվածին ենք մոտենում,  երբ սպասվում է ծնունդների անկում և  պետք է մեծացնել գործող ծրագրերի էֆեկտիվությունն ու անհրաժեշտության դեպքում  վերանայել և սկսել գործարկել այն ծրագրերը, որը կնպաստեն ծնունդների հետագա աճին։ Հիմա արդեն ամուսնական տարիք են մուտք գործում  1990-ականների վերջին 2000-ականների սկզբին ծնվածները, որոնց թվաքանակը բավական քիչ է», - բացատրում է նա։

Ի դեպ, Zarkerak.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024-ի հունվար-հուլիսին ՀՀ-ում ծնունդները կազմել են 18․632, 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 20․157, 2022-ի հունվար-հուլիսին՝ 19․492։  Մահացածների թիվը 2024-ի հունվար-հուլիսին կազմել է 15․166, 2023-ի նույն շրջանում՝ 14․273, 2022-ի նույն շրջանում ՝16․435։  

Կրկին ըստ վիճակագրական տվյալների՝ 2023-ի ցուցանիշներով՝  ՀՀ -ում բնակչության  կյանքի միջին տևողությունը  քաղաքային բնակավայրերում կազմել է 77,8 տարի, գյուղականում՝ 77,5 տարի։ 

«Եթե խոսում ենք ծնունդների մասին,  նաև պետք է նկատի ունենանք, որ դրանց  ավելացմանը զուգահեռ  պետք է նվազեցնել  մահերի թիվը  և մահերի երիտասարդացումը, և այստեղ շատ կարևոր է այնպիսի ծրագրերի մշակումը , որ փորձեն նաև մեծահասակներին շատ ավելի երկար պահել  ակտիվ վիճակում և աշխատաշուկայում», - նշում է ժողովրդագետը։ Ըստ նրա՝ լուրջ աշխատանք կա տանելու, որ տարբեր հիվանդությունների, պատահարների հետևանքով զոհերի նման ցուցանիշներ չունենանք։ 

Ինչ վերաբերում է բնական հավելաճին, ապա  2024-ի հունվար հուլիսին այն ակզմել է  3466, 2023-ին հունվար հուլիսին՝  5884, 2022-ի նույն շրջանում՝ 3057։

«Բնական հավելաճի հաշվին լուրջ աճ չենք կարող գրանցել, որովհետև հնարավորությոնները շատ նեղ և սահմանափակ են։  Այնպես որ ներգաղթի վերաբերյալ բավական լուրջ ծրագրեր պետք է  մշակել և այդ ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատանք կատարել, պետք է շրջորեն մշակել միգրացիոն քաղաքականություն, մեզ այսօր նաև ներգաղթ է անհրաժեշտ, բնակչության թիվը պետք է ավելանա նաև  ներգաղթի արդյունքում։  Պետք է համադրել բնական աճը և ներգաղթը»,- ասում է փորձագետը։

Արտակ Մարկոսյանի խոսքով՝ ԼՂ հայերի բռնի տեղահանությունը և ՀՀ-ում հաստատվելը  ևս ազդեցություն ունեցավ ՀՀ ժողովրդագրական ցուցանիշների վրա․«Բնականաբար,  հասկանում ենք, որ  նման գործընթացը պետք է տեղի չունենար, բայց ունեցավ։  Բնակչության նման հավելումը, բնականաբար, դրական է ազդելու ՀՀ   ժողովրդագարկան իրավիճակի վրա և  ցանկալի է, որ  այս մարդիկ մնան ՀՀ-ում։ Պետությունը  համապատասխան ռազմավարությամբ  պետք է պլանավորի նրանց երկարաժամկետ մնալը»,-ընդգծում է նա ։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 39 700 մարդ։

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

 

23 Սեպտեմբեր, 2024 18:22
Վեր