Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ զարմացած եմ, որովհետև նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե ՔՊ պատգամավորները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
Հարցին, թե արդյոք այն, որ Քոչարյանի կազմակերպած խորհրդարանական լսումներին ՔՊ-ից քիչ պատգամավորներ էին ներկա չի վկայում դժգոհության մասին, նա նշեց ․ «Ես դա համարում եմ նորմալ ցուցանիշ, խորհրդարանական լսումները ԱԺ լիագումար նիստեր չեն, որտեղ պատգամավորների մասնակցությունը պարտադիր է»:
Նաև ընդգծեց, որ ՔՊ-ում թևեր չկան, կա մեկ թեև և դա Նիկոլ Փաշինյանի թևն է:
Խոսելով Արդարադատության նախարարի նշանակման մասին՝ նա հայտնեց․«Այսօր վարչության նիստ է լինելու, եթե լինի ընտրություն, դրա մասին անպայման տեղյակ կպահեն: Ընտրությունների, տարբեր քննարկումերի ռաունդներ են եղել, եղել են թեկնածուներ, եղել են թեկնածուներ, որոնք ինքնաբացարկ են հայտնել, վարչությունը քննարկել է և որոշում չի կայացրել, նորմալ գործընթաց է»:
Թե այս պահին քանի թեկնածու է առաջադրված, ովքեր են նրանք, Կոնջորյանը չմանրամասնեց: