Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից»,- Կառավարության նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել. «ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ներգարվվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը՝ նկատի ունեմ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Դուք էլ պարոն վարչապետ, հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ելնելով սրանից՝ մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ իհարկե, նաև որոշ առաջարկներ ունենք, առաջարկում ենք օրինակ՝ համարակալել դրույթներ, ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել և առաջարկում ենք հռչակում է բառը փոխարինել հայտարարում է բառով»: Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց նախագծին։