Ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ՝ լարվելու. Փաշինյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախաձեռնությանը Կառավարության դրական արձագանքի մասին (տեսանյութ) Zarkerak - Ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ՝ լարվելու. Փաշինյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախաձեռնությանը Կառավարության դրական արձագանքի մասին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ՝ լարվելու. Փաշինյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախաձեռնությանը Կառավարության դրական արձագանքի մասին (տեսանյութ)
Ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ՝ լարվելու. Փաշինյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախաձեռնությանը Կառավարության դրական արձագանքի մասին (տեսանյութ)

Ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ՝ լարվելու. Փաշինյանը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության նախաձեռնությանը Կառավարության դրական արձագանքի մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2023 թվականի աշնանը ես Եվրոպական խորհրդարանում ելույթ եմ ունեցել, որի հիմնական ուղերձը եղել է հետևյալը, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած այդ ելույթն իմ քաղաքական գործունեության ընթացքում այդ պահին ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր»,- Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին և ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցութան նախաձեռնությանը՝ Փաշինյանը նշեց. «2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպում, դա աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր: Սրանից հետո տեղի ունեցավ հետևյալը, որ այս արձագանքների ֆոնին քաղաքացիական նախաձեռնություն ձևավորվեց, որը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն: Սա առաջին օրենսդրական նախաձեռնությունն  է, որն ընդունվելու և ծագումնաբանության այսպիսի պատմություն ունի: Քաղաքական տրամաբանություն գոնե քաղաքական մեծամասնության տեսակետից չկա, որ մենք որոշենք, որ դեմ կանգնենք այս օրենքի ընդունմանը և դե յուրե Կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ, որ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը»:

Փաշինյանը միաժամանակ հավելեց. «Սա չի նշանակում ՀՀ-ի անդամակցություն ԵՄ-ին բառի հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ Կառավարության որոշման մակարդակով, այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով: Պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք մինչև պոտենցիալ հանրաքվե անելու կետը: Այս օրենքի ընդունումից հետո մենք պետք է ԵՄ-ի հետ քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում, և որոնք մենք ենք պատկերացնում, պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք: Այս ընթացքում շատ լուրջ զարգացումներ են եղել ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերություններում, դրանցից մեկը վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկն է, մի հարց, որը Հայաստանի օրակարգում տասնյակ տարիներ է եղել: Ուզում եմ ընդգծել եվրոպական խաղաղության գործիքի մաս ՀՀ-ին դարձնելու ԵՄ-ի որոշումը: Մեր ընկալումները պետք է բալանսավորենք, ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու որևէ բան կա: Սրանով մենք ընդգծում ենք ՀՀ-ի ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է ՀՀ-ի պետական շահերի վրա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

09 Հունվար, 2025 11:35
Վեր