Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: