Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում. Արարատ Միրզոյան Zarkerak - Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում. Արարատ Միրզոյան
Zarkerak Zarkerak - Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում. Արարատ Միրզոյան
Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում. Արարատ Միրզոյան

Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից՝ վերջացրած անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությամբ: Շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի կնքմանը՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Խոսելով փաստաթղթի արձագանքների մասին՝ Միրզոյանն ասաց. «Մի մասն ասաց, որ վերջ, փրկվեցինք, ժողովուրդ ջան չփրկվեցինք, և պետք չի ընդհանրապես փրկիչներ ման գալ, ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չի փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում: Եթե մենք փրկվելու ձև ունենք, ինքներս պիտի այնպես անենք, որ և՛ փրկվենք, և՛ զարգանանք, և՛ ամրանանք: Մենք ԱՄՆ-ի հետ տարիներ շարունակ ունեցել ենք համագործակցության մի ֆորմատ, որը կոչվել է ռազմավարական երկխոսություն: Նախորդ գարնանը մենք հայտարարել էինք, որ որոշել ենք և աշխատելու ենք, որ մեր այդ հարաբերությունները բարձրացնենք մի մակարդակ ավել՝ ռազմավարական գործընկերության և հունվարի 14-ին մենք այդ մասին փաստաթուղթ ենք կնքել: Ամենափայլունն այն մի խումբն էր, որ ասում էր, լավ է, վատ է, բայց մեզ սրա համար Մոսկվան և Թեհրանը պատժելու են: Մենք  մեր մոսկովյան և թեհրանյան գործընկերների հետ շատ սերտ կապի մեջ ենք, գործընկերության մթնոլորտում աշխատում ենք»:

22 Հունվար, 2025 19:09
Վեր