Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երևան-Սևան ճանապարհին կան ավազի հանքեր, որն օգտագործվում է շինարարության նպատակով: Դուք մեքենաների հետևից գնում եք՝ 1,10, 1000, բայց մեկ քամու դեպքում հարյուր հազար մեքենայի վնաս է տրվում: Այստեղ մոտիվացիայի խնդիր կա չէ՞, որ պետք է փակվի՝ խոտածածկով պետք է լինի, բայց արդեն 2025 թվականն է, դուք ոչ մի խնդիր չունեք՝ որպես կազմակերպություն»,-ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին:
Շարունակելով՝ պատգամավորը նշեց.«ՀՀ-ում մեր քաղաքականությունն է, որ ցանկացած տնտեսվարող պետք է գործի օրենքի շրջանակներում, հիմա դա շատ մեծ վնաս է տալիս մեր հասարակությանը , երեխաներին, փոշին գալիս Երևան: Բոլորիս նպատակը պետք է լինի՝ ՀՀ շահը որտե՞ղ է, շահն այնտեղ է, որ այդ ավազը պետք է Երևան քաղաք չգա, դրա համար հատուկ նորմատիվներ կան, պետք է դրանով մարդիկ շարժվեն: Ինչ ժամկետներում կարող եք այդ ավազահանքերի խնդիրը լուծել, որ փոշին Երևան չգա»,- նշեց պատգամավորը և հորդորեց այս հարցին մի փոքր ուշադիր լինել:
Գարեգին Խաչատրյանն էլ հայտնեց, որ պատրաստ չէ այդ հարցերին պատասխանել, քանի որ այդ գործառույթը վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: