Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր Zarkerak - Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
Zarkerak Zarkerak - Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր:

Կառավարության հեղինակած ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել եւ ընդունվել են տեխնիկական որոշ փոփոխությունների առաջարկություններ: Նախագծով առաջարկվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցումների համակարգի:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Նախագծի նպատակն է ներդաշնակություն ապահովել գործող երկու օրենքներում` նպաստելով հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծով սահմանվել են եռաստիճան տուգանքի չափեր: Նա առաջարկել է երրորդ աստիճանի տուգանքի չափը բարձրացնել` սահմանելով 4,5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով Կառավարության կողմից ընդունելի է հանձնաժողովի նախագահի առաջարկությունը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկությանը:

10 Փետրվար, 2025 12:59
Վեր