Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր Zarkerak - Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր
Zarkerak Zarkerak - Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր
Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր

Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները փետրվարի 9-ին այցելել են Աշոտաբերդ թաղամասի հրդեհից տուժած՝ հյուրանոցներում և հարազատների բնակարաններում ապաստանած ընտանիքներին, զրուցել նրանց հետ, ևս մեկ անգամ հետաքրքրվել քաղաքացիների առողջությամբ, կարիքներով:

416.jpg (150 KB)

Լոռու մարզպետի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները վստահեցրել են, որ հրդեհից տուժած քաղաքացիների խնդիրները ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի, Ստեփանավանի համայնքապետի և բոլոր պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են և ամեն ինչ արվում է նրանց առկա խնդիրներին արագ լուծումներ տալու համար:

417.jpg (100 KB)

«Այս պահին հյուրանոցային պայմաններներում է բնակվում տարհանված 29 անձ, նրանք ապահովված են անհրաժեշտ պայմաններով և ստանում են երեքանգամյա սնունդ:

419.jpg (148 KB)

Հարազատների բնակարաններում ապրող 13 անձի ուղարկվում են սննդային փաթեթներ:

420.jpg (82 KB)

Հանդիպման ընթացքում բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և կենցաղային իրեր՝ ելնելով նախապես կատարված կարիքի գնահատումից:

Դպրոցահասակ երեխաները, հագուստից բացի ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և պատրաստ են միանալու ուսումնական գործընթացին»,- ասված է հաղորդագրության մեջ:

421.jpg (102 KB)

Մեկ այլ հրապարակմամբ էլ մարզպետի աշխատակազմը տեղեկացրել է, որ փետրվարի 9-ի երեկոյան Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:

422.jpg (79 KB)

«Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:

423.jpg (82 KB)

Մարզի ղեկավարը և Ստեփանավանի համայնքապետը պատասխանել են նաև քաղաքացիների հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

10 Փետրվար, 2025 13:00
Վեր