Տանը աշխատում եմ չլինել նախարար,  սիրում եմ երգել և սպորտ․ Սրբուհի Գալյանը՝ հաջողության, օրինակելի կնոջ կերպարի և  Մարտի 8-ի մասին Zarkerak - Տանը աշխատում եմ չլինել նախարար, սիրում եմ երգել և սպորտ․ Սրբուհի Գալյանը՝ հաջողության, օրինակելի կնոջ կերպարի և Մարտի 8-ի մասին
Zarkerak Zarkerak - Տանը աշխատում եմ չլինել նախարար, սիրում եմ երգել և սպորտ․ Սրբուհի Գալյանը՝ հաջողության, օրինակելի կնոջ կերպարի և Մարտի 8-ի մասին
Տանը աշխատում եմ չլինել նախարար,  սիրում եմ երգել և սպորտ․ Սրբուհի Գալյանը՝ հաջողության, օրինակելի կնոջ կերպարի և  Մարտի 8-ի մասին

Տանը աշխատում եմ չլինել նախարար, սիրում եմ երգել և սպորտ․ Սրբուհի Գալյանը՝ հաջողության, օրինակելի կնոջ կերպարի և Մարտի 8-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ը Հայաստանում կանանց իրավունքների, դրանց պաշտպանության, երիտասարդ տարիքում նախարար դառնալու, Մարտի 8-յան նվերների և այլնի մասին զրուցել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:

-Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները, արդյո՞ք կանայք բավարար չափով իրավագիտակից են:

-Բոլորի իրավունքների պաշտպանության համար իրավական բավարար հիմքեր մեր երկրում կան, բայց խնդիրն այն է, որ քչերը գիտեն իրավունքների պաշտպանությունից օգտվել՝ իրենց իրավունքները պաշտպանել: Կանանց խնդիրը հիմնականում այն է, որ իրենք, որոշ դեպքերում, չեն բարձրաձայնում խախտումների մասին, այնինչ կարող են բարձրաձայնել ու լուծել իրենց խնդիրները:

-Ո՞ր հարցերում են հատկապես ոտնահարվում կամ չարաշահվում կանանց իրավունքները, մտահոգի՞չ են արդյոք ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության դեպքերը,  ի՞նչ պատճառներ եք տեսնում որպես նախարար և ո՞ր դաշտում եք համարում լուծումը, ի՞նչ խորհուրդ կտաք այդ կանանց:

-Ընտանեկան բռնությանն առնչվող թվերն իրոք մտահոգիչ են, որովհետև մեր գենի մակարդակում փորձել են մեզ սերմանել, որ կինն ամեն ինչի հետ պետք է հաշտվի, այդ թվում որոշ դեպքերում նաև բռնության՝ պահպանելու համար իր ընտանիքը: Այնինչ դա միայն ցածր իրավագիտակցության ցուցիչ է ու մեր երկրում 98 տոկոսից ավելը հենց կանանց ու երեխաների բռնության դեպքերն են, ինչը խնդիր է ու դրա լուծումն իրավագիտակցության շարունակական բարձրացումն է։

-Շատ քննարկվեց Ձեր երիտասարդ տարիքում նախարար դառնալու փաստը, սա կարծում եք հենց ձեր անձի հե՞տ է կապված, թե՞ հանրության ընկալման մեջ է խնդիրը:

-Երիտասարդ նախարար, ինչ ասեմ (ժպտում է...): Ես երիտասարդ եմ, բայց անփորձ չեմ: Իսկ փորձը ոլորտում շատ կարևոր է, և երիտասարդ լինելու մեջ էլ վատ բան չկա:

-Ձեր հաջողության գրավականը ո՞րն եք համարում: Ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում կանգնած է խելացի կին, ո՞րն է Ձեր բանաձևը։

-Չեմ կարծում, որ ես հաջողակ եմ, իրականում գուցե ավելի աշխատասեր եմ ու նպատակասլաց, և եթե դա բերել է հաջողության, ուրեմն հաջողության գրավականն աշխատասիրությունը և նպատակասլացությունն է:

-Եթե հնարավորություն ունենայիք մարտի 8-ին հայ կանանց նվիրել մեկ բան՝ դա ի՞նչը կլիներ, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդ աղջիկներին, որոնք կարիերիստ են։

-Կնվիրեի ինքնավստահություն, անկախ սեռից բոլորին խորհուրդ կտամ ինքնակրթվել, գնալ առաջ, չհանձնվել:

-Ովքե՞ր են ձեզ համար օրինակելի կանանց կերպարները, կա՞ այդպիսի մեկը, ումից միշտ ոգեշնչվել եք՝ թեկուզ համաշխարհային ասպարեզում։

-Օրինակելի կնոջ կերպար է մայրս, որը կարողացել է համատեղել և՛ ընտանիքը, և՛ աշխատանքը, և՛ ամեն օր լինել գերազանցիկ:

-Շատերն Արդարադատության նախարարի պաշտոնն ասոցացնում են տղամարդու կերպարի հետ, այս պաշտոնին հավակնելով արդյո՞ք կոտրեցիք այդ կարծրատիպը, ի՞նչ խնդիրների եք հանդիպել:

-Նախարարի պաշտոնը տղամարդու կերպարի հետ չեմ ասոցացնում, որովհետև այդ կարծրատիպերը կարծում եմ այլևս կոտրված են, հատկապես, որ նախարարի պաշտոնում արդեն հրաշալի կին եղել է և առհասարակ որևէ պաշտոն սեռով չեմ պայմանավորում:

-Լինելով Արդարադատության նախարար՝ անհարթություների լուծման հարցում որքանո՞վ եք մասնագիտական ունակություններն օգտագործում, թե՞ ընտանիքում «նախարար» չեք։ Աշխատանքից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք (խոհանոց, սպորտ):

-Շատ դժվար է տուն մտնելուց հետո փոփոխություն անել, որովհետև կոճակ չի, որ սեղմես ու մոռանաս աշխատանքդ ու պրոբլեմներդ, բայց աշխատում եմ տանը բացարձակ չլինել նախարար և լինել ավելի ջերմ, մեղմ: Սիրում եմ երգել, երաժշտություն և սպորտ:

-Մարտի 8-ին ստանալ ծաղիկներ, օծանելիք, թե՞ կառաջարկեք Ձեր տարբերակը, ո՞րն է եղել ամենատպավորիչ նվերը և Դուք ո՞ւմ եք նվերներ անում։

-Իմ ամենամեծ ցանկությունը լավ, ջերմ օր անցկացնելն է, դա եմ շատ սիրում:

 

Աննա Բզնունի

08 Մարտ, 2025 13:30
Վեր