Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է Zarkerak - Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է
Zarkerak Zarkerak - Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է
Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է

Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոբուսը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

13 Մարտ, 2025 23:55
Վեր