Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև Zarkerak - Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև
Zarkerak Zarkerak - Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհը գտնվում է նոր կանոնների մշակման փուլում, հին աշխարհակարգն այլևս չի գործում:

«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ավելի շատ կենտրոնանա իր հնարավորությունների վրա, չվստահի արտաքին աջակցությանը կամ նույնիսկ միջազգային իրավունքին: Զարգացնի երկկողմ հարաբերությունները, այլ ոչ միջազգային կառույցներում գործունեությունը»,- ասել է Իլհամ Ալիևը

Նա նաև համոզմունք է հայտնել՝ հարկավոր է պաշտպանել Հարավային կովկասի տարածաշրջանը, որը տասնամյակներով եղել է առճակատման և թշնամանքի հարթակ:

«Հարկավոր է ստեղծել անվտանգության համապարփակ մեխանիզմներ՝ բացառելու ռազմական նոր առճակատման ցանկացած սպառնալիք և կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևը հավելել է՝ պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիր է կնքվում։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք: Այո՛, հանգիստ ժամանակաշրջանում ենք ապրում, զոհեր այլևս չկան։ Բայց քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, կայունություն չի լինի»,- կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահը։

Նա խոսել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններից, նշել՝ ադրբեջանական կողմը հիասթափված էր, որ ԱՄՆ նախկին վարչակազմի և Բաքվի հարաբերությունները վատթարացել էին:

«Մեր ազգային շահերի նկատմամբ անարդարացի մոտեցում կար: Մեծ խանդավառությամբ ենք վերաբերվում Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ ամուր գործընկերության վերականգնմանը»,- ասել է Ալիևը:

15 Մարտ, 2025 11:55
Վեր